Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հարկայինց դժգոհ են և՛ փոքր, և՛ մեծ «ձկները»

Հարկայինց դժգոհ են և՛ փոքր, և՛ մեծ «ձկները»
07.03.2014 | 18:10

Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման մասին մշտապես խոսվում է, սակայն փոքր և միջին բիզնեսով զբաղվողների դժգոհությունը ոչ մի կերպ չի նվազում: Վերջիններիս մշտապես Պետեկամուտների կոմիտեի, այլ խոսքով՝ հարկայինի, թիրախում են: Տպավորություն կա, թե հարկայինը սխալ քաղաքականություն է իրականացնում միայն բիզնես ոլորտի «ամենախոցելի» հատվածի նկատմամբ, սակայն իրականում Պետեկամուտների կոմիտեի աշխատանքից գոհ չեն նաև խոշորները: Պարզապես «մեծ շնաձկները» կարողանում են հարկայինի «բերանը» փակել` պարբերաբար որոշակի գումար «մուծվելով», ինչը չես ասի, փոքրի ու միջին գործարարների դեպքում, որոնք փորձում են հարկային օրենքներով աշխատել, քանի որ չունեն այնքան եկամուտ, որ կարողանան ամեն անգամ «կլորիկ» գումար տալ հարկահավաքին: Ինչի արդյունքում նրանք հայտնվում են ծանր վիճակում, որովհետև փորձում են կայանալ՝ օրենսդրական չափորոշիչներին հետևելով, իսկ մեզանում հարկայինի աշխատանքը «սեփական» չափորոշիչներն ունի: irates.am-ի խմբագրություն դիմած փոքր բիզնեսի ներկայացուցիչը պատմեց, որ եթե այսպիսի հարկային տեռորը երկար շարունակվի, ստիպված է հետևել իր շրջապատում գործած մյուս կրպակների օրինակին, որոնք չկարողանալով դիմանալ հարկային բեռին, փակվել են:

Ստացվում է` հարկայինի աշխատաոճը և գործողություններն ամենևին էլ չեն նպաստում, ավելին անհարկի խոչընդոտում են Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, փոքր ձեռնարկությունների կայացմանը: Իշխանության այս ոլորտը մինչ իրական հարկահավաքությամբ զբաղվելը, նախ պետք է լուծի ամենակարևոր խնդիրը. բիզնեսը չբաժանի յուրայիների և օտարների, «տանիք ունեցողների» և «անտերների», ու ամենակարևորը` մինչ ուրիշների աչքի «չոփը» տեսնելը, սեփական «գերանները» տեսնեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ